Ալպինիստները փրկվել են երեք օր լեռան վրա մնալուց հետո /Տեսանյութ/
Լեռներում անհետացած բրիտանացի ալպինիստուհին պատմել է իր հուսահատության մասին՝ երկու օր «դաժան» պայմաններում ողջ մնալուց հետո, ինչը վտանգի տակ է դրել իր կյանքը:
Ֆեյ Մանները, որը ծագումով Բեդֆորդշիրից է, և նրա մագլցող գործընկեր Միշել Դվորժակը՝ ԱՄՆ-ից, մնացին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Չաուխամբա լեռան վրա,
երբ պարանը, որը բարձրացնում էր նրանց սնունդը, վրանը և մագլցող սարքավորումները, պոկվեց՝ թողնելով նրանց առանց պաշարների:
Զույգը շտապ հաղորդագրություն է ուղարկել ավելի քան 20.000 ոտնաչափ բարձրության (6.096 մ) վրա, սակայն որոնողափրկարարական խմբերը սկզբում
չեն կարողացել գտնել նրանց:
Տիկին Մաներսը BBC-ին հայտնեց, որ զույգը «սարսափած» է եղել, քանի որ նրանք փորձել են իջնել միայնակ, մինչ նրանց դիմավորել են փրկարարները:
«Ես հիպոթերմիան զգացի, անընդհատ ցնցվում էի և սննդի պակասի պատճառով մարմնիս էներգիան սպառվում էր», – ասաց տիկին Մաներսը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: