ՀՅԴ-ը մերժում է վարչապետին /վիդեո/
ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի ու խոհուրդ ստեղծելու մասին որոշում, որում ընդգրկված են լինելու հասարակաական սեկտորի ներկայացուցիչները, ԱԺ խմբակցություններից պատգամավորներ, ինչպես նաև կառավարությունից անդամներ: «Մենք ստացել են ՀՀ վարչապետի առաջարկը՝ թեկնածու առաջդրելու համար, մենք պատասխանել ենք, որ ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այն համակարգն, որ առաջարկվում է, մենք չենք համարում արդյունավետ»,-նշեց պատգամավորը՝ միաժամանակ հավելեց, որ իրենց առաջարկների մասին կտեղեկացնեն այս մարմնին:
Նա նկատեց, որ ՀՀ-ը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, ունի մի շարք հակակոռուպցիոն մարմիններ, որոնք պիտի որ օգնեն պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն,«Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ անարդյունավետ աշխատանք է ընթանում, անհասկանալի է՝ պայքարի ինչ մոդել է դրվելու»,:
Հակառոպցիոն պայքարի կարևոր տարրերից մեկն, ըստ ՀՅԴ պատգամավորի, անհրաժեշտ միջավայր ձևավորելն է: «Մարդը պիտի հասկանա,ա որ կոռուպցիայի մեջ մտնելով՝ ավելի մեծ վնասներ կստանա, քան եթե չմտնի այդ ամենի մեջ: Պատշաճ վարձատրության համակարգի գոյությունն է նաև կարևոր: Պատասխանատվությունը ևս կարևոր է, եթե պատասխանատվության մասով չունենանք լուրջ համակարգ, այս ամենի մասին խոսելն անիմաստ է»,-շեշտեց Մինասյանը:
«Չենք մերժում որևէ բան, պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, բայց կոնկրետ գաղափարների, ծրագրերի շուրջ, ոչ թե ինչ-որ ամորֆ մարմնի շուրջ»,-եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց: