26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սերգո Կարապետյանը այցելել է «Արփա-Սևան» թունել

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին:

 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն,  թունելով ջուրը տեղափոխվում դեպի Սևանա լիճ:

 

Դրական գնահատելով իրականացված աշխատանքները` նախարարը միաժամանակ նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք  հնարավորություն կտան , որպեսզի «Արփա-Սևան» թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով :

 

 «Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սևանա լիճ ջուր բաց թողնել»,- նշել է Սերգո Կարապետյանը:

 

2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 մլն մ³ ջուր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ