12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Կլիներ վերջին մեխը ԵՏՄ-ի շրջանակներում» /վիդեո/

«Այս պահին մեր արտահանողները չեն օգտվում ԵՏՄ-ից՝ միայն ռուբլու արժեզրկման հետ կապված, դա կապ չունի ԵՏՄ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ ԵՏՄ տնտեսական շուկայի ընձեռած հնարավորությունները դեռ իրենց երևալ չեն տալիս, քանի որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում:

Մարտիրոսյանը նաև նորմալ է համարում այն, որ Աստանայի հանդիպմանը երեք երկրների նախագահներն են մասնակցել, և ՀՀ նախագահը չի մասնակցել: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը, սակայն, նշեց, որ ուրախ կլիներ, որ նախագահին հրավեր ուղարկվեր, թեկուզ նա չմասնակցեր: «Այդ երեք երկրներն ունեն լուծելու կնճռոտ հարցեր»,-նկատեց նա:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ մայիսին կայանալիք գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է: «Այդ գագաթնաժողովին չմասնակցելը կլիներ վերջին մեխը ԵՏՄ-ի անդամկացության շրջանակներում: «Միշտ չէ, որ ԵՄ-ում բոլոր ներկայացուցիչները բոլոր հանդիպումներին մասնակցում են»,-շեշտեց Մարտիրոսյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ