12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մի տեսակ անբարոյականության նման բան է»

«Տարբեր ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, և այդտեղ ոչ մի վատ բան չկա, բայց բերել, այն կապել ցեղասպանության տարելիցի ու այդ միջոցառումների հետ, մի տեսակ անբարոյականության նման բան է, ուղղակի սեփական անձերի վրա ուշադրություն չգրավելու այլ ձև չգտնելը տգեղ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ծրագրի մասին: «Տվյալ ուժը ոչ իշխանափոխություն է  անելու, ոչ էլ այլ բան է անելու»,-նկատեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ այս պատմության  մեջ իր համար էականը լոզունգների ճշմարտականությունը քննարկելը չէ, այլ այն, որ իրադարձությունները, որ կատարվում են Ժիրայր Սեֆիլյանի խմբի հետ՝ դանակահարություն, ծեծ, որոնք ադեկվատ իրավական պատասխան չեն ստանալու:

«Իշխանափոխությունն, իրոք, անհրաժեշտ է Հայաստանի համար, բայց չի կարելի այդ երկու թվերը բռնել ու դնել իրար վրա, դրանք տարբեր հարթություններ են, մեկը պատմական հարթություն է, մեկը ընթացիկ քաղաքականություն է: Բայց անթույլատրելի է իրավական պատասխան չտալ բացարձակ բռնության դեպքերին, որ իրականացվում է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների հանդեպ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ