03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Էրդողանի հայտարարությունը Կարեն Ավագյանի ծիծաղն է առաջացնում

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ֆրանս 24-ին» տված վերջին հարցազրույցին:

«Էրդողանի ցինիզմը չափ ու սահման չունի։ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ վերջին զարգացումները, տարբեր կառույցների, երկրների կողմից ճանաչումներն ու դատապարտումները Էրդողանին գցել են շատ վատ դրության մեջ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունից շեղելու ճիգ ու ջանքերը ձախողված են։

Էրդողանի՝ «Ֆրանս 24ե-ին տված վերջին հարցազրույցն էլ ծիծաղ է առաջացնում։ Փաստացի կարելի է եզրահանգել, որ Գալիպոլիի տարեդարձի միջոցառումը որևէ կերպ չի կարողանում կանխել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների միջազգային հնչեղությունը, որին իրենց մասնակցությունն են հաստատել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և երկրների ղեկավարներ։

Էրդողանի ցինիզմի դոզայի օրեցօր ավելացումը վկայում է, որ նրա հայտարարությունները իր իսկ երկրում արդեն ազդեցությունից զուրկ են և լուրջ չեն ընդունվում»,-նշել է Կարեն Ավագյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ