22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևը, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն

«Փաստը» գրում է.

Փաշինյանի ՔՊ-ն Արցախի վերաբերյալ ասելիք չունի: Դա երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչ «կարկառուններից» մեկը: Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: Գործնականում, սա նորություն չէ, ուղղակի այս հայտարարությունը փաստացի իրականության պարզ ու լրացուցիչ արձանագրում է:

Ի վերջո, սեպտեմբերի 2-ին բոլորս էլ տեսանք, որ Արցախի Անկախության օրվա առթիվ հայտարարություններով կամ այլ քաղաքական եղանակներով (համաժողով, ելույթ, ուղերձ) հանդես եկան գրեթե բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ու գործիչները: Բոլորը, բացի Փաշինյանից ու ՔՊ-ից: Դա, հարկավ, պայմանավորված է մի շարք հնարավոր գործոններով: Նախ՝ Արցախը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար միշտ էլ համարվել է «ավելորդ բեռ», որից պետք էր ազատվել՝ ամեն գնով: Հազարավոր զոհերի, պատերազմական աղետի, պատմության մեջ առաջին անգամ Արցախի ամբողջական հայաթափմամբ Փաշինյանն ու ՔՊ-ն հասան իրենց նպատակին:

Պատահական չէ, որ Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևն ու Էրդողանը, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Այս թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը: «Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևն ադրբեջանցիներ է բնակեցնում Արցախում, փոխում է Արցախի կրոնական դեմքը՝ ավերում է հայկական եկեղեցիներն ու մզկիթներ է կառուցում։ Բաքուն իրականացնում է Արցախի «թրքացման» օպերացիան։

Բաքվի համար արցախյան հարց գոյություն չունի, ինչի մասին Իլհամ Ալիևն ու նրա քաղաքական թիմը բազմիցս հայտարարել են։ Ադրբեջանը փակել է նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի թեման»,-գրում են հեղինակները: Այստեղ հավելենք, որ Փաշինյանն ինքն էլ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, արցախցիները: Դա երեկ կրկնեց նաև նույն քպական «կարկառունը»: Բաքուն էլ իր հերթին է հայտարարում, որ Ղարաբաղ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունեն Ադրբեջանի «խաղի կանոնները»՝ ադրբեջանական քաղաքացիություն, և ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի կամ ինքնավարության։ Բաքուն դա անում է գիտակցաբար՝ հասկանալով, որ նմանատիպ պայմաններով ոչ մի հայ Արցախ չի վերադառնա, քանի որ նրա ֆիզիկական անվտանգությունը Բաքուն չի երաշխավորելու։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ