18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ես մեկ ձգտում ունեմ, որն է Հիսուսը և միայն Նա». Օգոստոս Թոլաք

Օգոստոս Թոլաքը գերմանացի բողոքական աստվածաբան է և եկեղեցական առաջնորդ:

Ֆրեդերիկ Օգոստոս Թոլաքը ծնվել է այս օրը՝ 1799թ-ի մարտի 30-ին, Պրուսիայի Բրեսլաու քաղաքում:

Նրա հայրը ոսկերիչ էր, և ընտանիքն ակնկալում էր, որ որդին կգնա հոր հետքերով, սակայն Ֆրեդերիկն այլ ընթացք պետք է ունենար:

Հստակորեն նա ծնված էր գիտնական դառնալու համար, և դրա վկայությունն էր այն, որ մինչև 16 տարեկան դառնալը նա արդեն գրեթե 19 լեզու գիտեր: Արդեն չափահաս տարիքում նա խոսում էր անգլերեն, հունարեն, արաբերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով նույնչափ լավ, որքան գերմաներենով:

Սակայն բնավորությամբ նա թերահավատ մարդ էր. նախքան քրիստոնյա դառնալն ամեն բան կասկածի տակ էր առնում ու իսլամը գերադասում էր քրիստոնեությունից: Այնուամենայնիվ, անձնական հանդիպում ունենալով նվիրյալ քրիստոնյաների հետ՝ նա ի սրտե ընդունում է քրիստոնեությունը: Ավետարանական քրիստոնյա կոմս Ցինցենդորֆի կարգախոսը, որն էր՝ «Ես մեկ ձգտում ունեմ, որն է Հիսուսը և միայն Նա», նա նույնպես հաճախ է կիրառում իր կյանքում:

Նշանակվելով Հալլեում որպես դասախոս՝ նա հակառակության է հանդիպում ռացիոնալիստ դասախոսների կողմից: Սակայն Ֆրեդերիկի ջերմ քրիստոնեական վերաբերմունքը հաղթում է նրանց սառը վերլուծական մտքին, և ողջ ֆակուլտետը քրիստոնեություն է ընդունում:

Մեծ սերը Քրիստոսի հանդեպ դրդում է, որ նա ավետարանի ու դեպի ճշմարտություն առաջնորդի իր բոլոր ուսանողներին: Նա իր ուսանողների հետ շատ ժամանակ էր անցկացնում, զբոսնում նրանց հետ: Եվ արդյունքում, Թոլաքի ուսանողներից  շատերը դառնում են նշանավոր աստվածաբաններ, որոնցից մեկն էր նաև Չարլզ Հոջը:

Ֆրեդերիկ Օգոստոս Թոլաքը մի շարք գրքեր է գրել: Նրանցից ամենահայտնին Հովհաննեսի Ավետարանի շուրջ գրված մեկնաբանություններն են:

Աղբյուրը՝ christianity.com

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ