31 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Ծիծաղելի է, մանկական խաղի նման է». ՀՀԿ փոխնախագահ /վիդեո/

«Հեղափոխականները միշտ էլ, երբ պայքարում են իրենց երկրի համար, ուզում են այն տեսնել հզոր, բայց դե դրա համար ժամանակ է պետք, մենք առաջին փուլն անցել ենք ու հռչակվել ենք անկախ»,-այսօր Եռաբլուրում Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատմելով ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մասին: Նկատենք, որ այսօր վերջինս կդառնար 65 տարեկան: 

Հարցին, թե արդյոք սա այն Հայաստանն է, որը պատկերացնում էր Նավասարդյանը, Զոհրաբյանն ասաց, որ ժամանակի ընթացքում կդառնա այդ Հայաստանը: «Ժամանակի ընթացքում Հայաստանը նույնպես կլինի հզոր, եվրոպական պետությունների նման ազատ ու անկախ, նրա ամենամեծ երազանքը եղել է ունենալ պետություն, որն ունենք»,-նկատեց նա:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին՝ դրանք որակելով ծիծաղելի ու մանկական:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ