31 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Որևէ պետություն չի ցանկանում, որ Հայաստանը միանա իրեն կամ անկախությունից զրկվի» /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանը կհասկանար ՀՀ-ի ընտրությունը՝ անդամակցել ԵՏՄ-ին: Այս մասին նա նշեց այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Մանավանդ, փորձառու քաղաքական գործիչները շատ լավ գիտակցում են, որ պետության մեկուսացումը նշանակում է պետության կործանում: Այսօր համագործակցելով՝ մենք մեր օգուտներն ենք տեսել, և ԵՏՄ-ի անդամ երկրներն էլ նույն ձևով էլ իրենց շահերն են տեսնում: Այն մտածմունքները, որ հնարավոր է, որ մարդիկ այլափոխեն գաղափարախոսությունը և առանձին նեղ քաղաքական շահարկումներով ասեն, որ Հայաստանը կկորցնի իր անկախությունը, բնավ այդ խնդիրը չկա, ու բնավ որևէ պետություն չի ցանկանում, որ Հայաստանը միանա իրեն կամ անկախությունից զրկվի»:

Հարցին, թե այսինքն՝ Նավասարդյանը դեմ չէր լինի, Սահակյանն արձագանքեց. «Եթե պետություն ես և որևէ փոխհարաբերություններ չես ստեղծում, ուրեմն դու պետություն չես, արդեն կործանվում ես: Ամենահզոր պետությունները նույնիսկ փոխշահավետ համագործակցություններում ինչ-որ մի բան զիջում են՝ ինչ-որ ավելի մեծ բան գտնելու համար»: 


Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ