18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կարողացել են ընդհանուր հայտարարի գալ մի հարցի շուրջ

 Երեկ մի հարկի տակ էին հավաքվել Հայաստանի ներկայիս ու նախկին վարչապետները: Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Նախկին և ներկայիս վարչապետները կլոր սեղանի շուրջ քննարկել են երկրի տնտեսական խնդիրները` փորձելով լուծումներ գտնել:

«Վարչապետների ակումբի» առաջին հանդիպմանը մասնակիցները կարողացել են ընդհանուր հայտարարի գալ մի հարցի շուրջ, թեև հարցը տնտեսական չէ: Չնայած լրագրողների համառ ջանքերին` մասնակիցները միայն ընդհանուր տեղեկություններ են տրամադրել հանդիպումից, բացահայտելով, որ պայմանավորվել են մանրամասներ չհաղորդել: Նախկին վարչապետների կարճ մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանք դժգոհ չեն «Վարչապետների ակումբի» առաջին հանդիպումից:

Օրինակ, Հրանտ Բագրատյանը, ով գրեթե միշտ հանդես է գալիս քննադատությամբ, արդյունավետությանը վերաբերող հարցին պատասխանել է. «Արդյունավետության խնդիր էլ չկա, ոնց որ գնաս, տունդ ընթրիք անես, ասեն՝ ընթրիքդ արդյունավետ է, թե՞ ոչ»: Բագրատյանը նաև շտապել է պարզաբանել, որ հարցը ընթրիքին չի հասել, վարչապետները միասին թեյել են ու խոսել խնդիրների մասին: Նախկին վարչապետներից միայն Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն է նախապես հայտարարել, որ թեև Ռ.Քոչարյանը հրավեր ստացել է, սակայն չի մասնակցի այս հանդիպմանը, քանի որ երկրում չէ:

Դե իսկ Հովիկ Աբրահամյանի նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, այս առումով նրա բացակայությունը ևս սպասելի էր: Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը նույնպես երկրում չէ: Նախկին վարչապետները երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել են, որ վարչապետների ակումբի հաջորդ հանդիպումը երկար սպասեցնել չի տա: Հնարավոր է, որ մյուս հանդիպումներին մասնակիցներ թիվն ավելանա: «Վարչապետների ակումբ»-ի առաջին հանդիպումը կարծես թե հաջողված էր, քանզի այն լավ մշակույթ ներդնելուց բացի, լայն քննարկման հնարավորություն է ստեղծում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ