29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը հրավիրում է

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունը և ՀՀ ԱԺ համանուն խմբակցությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու hամաժողովի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հետևանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) հարցերի հանրային քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 14:00-16:00, Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում:

Բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը(օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի և Հայրենազրկման հետևանքների վերացման խնդիրներին:

Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների և միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Կից ներկայացվում է քննարկման օրակարգը:

 

 

 

 

 

Օրակարգ

13:45-14:00     Մասնակիցների գրանցում

14:00-14:10     Բացման խոսք՝

Րաֆֆի Հովհաննիսյան – «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր

14:10-15:20     Զեկուցումներ՝

ԶարուհիՓոստանջյան – ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

                    ՀրանուշԽառատյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու

ԱրաՊապյան – «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր

Արտակ ԶաքարյանԱժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Կարեն Անդրեասյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ռուբեն ՄելքոնյանԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ

ԴավիթԴավթյան – վերլուծաբան, «ԱՌԱԿ 29» Բարեգործական հիմնադրամ

15:20-15:50      Քննարկում

15:50-16:00      Եզրափակիչ  ելույթներ

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ