29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ամենուր քանդված կամ կիսաքանդ եկեղեցիներ էին, որոնք լի էին կիսաայրված և փքված դիերով

Հակոբ Հակոբյանի պատմությունը

1872 թ., Կարս

Եվա Սիմոնյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապից լսած պատմությունը: Վերջինս էլ այն լսել է իր մորից: Պապիկի մոր ընտանիքը կարողացել է խուսափել Ցեղասպանությունից: Ժամանակին բռնելով գաղթի ճամփան, ցերեկները թաքնվելով, իսկ գիշերը քայլելով՝  հասել են մինչև Արևելյան Հայաստան:

«Այս պատմությունը ինձ է հասել պապակիս մոր միջոցով, մինչդեռ այն տեղի է ունեցել պապակիս պապի ընտանիքի հետ: Նրա մայրն այսպես է պատմել.


«Երեկոյան իմացանք, որ հաջորդ առավոտ գյուղը տեղահանվելու էր, գյուղ էր լցվել ասկյարների մի ջոկատ: Թշնամու ներխուժումը նշանակում էր, որ հաջորդ օրը գյուղում ոչ ոք չէր մնալու, քանի որ բոլորը բռնելու էին գաղթի ճամփան: Այդ հաշվի առնելով՝ հավաքեցինք տան ունեցած չունեցածը և թաղեցինք երկու հսկա փոսերի մեջ, իսկ ամենաանհրաժեշտը մեզ հետ վերցնելով, փախանք գյուղից: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի, փոքր քույրս գրկի երեխա էր, իսկ մեծ եղբայներս տասը և տասնչորս տարեկան էին: Մեզ հետ էին նաև մայրս և հայրս: Քանի որ հայրս լավատեղյակ եր տեղանքին, մենք անմիջապես ուղղությունը բռնեցինք դեպի Արևելյան Հայաստան:

Գնում էինք միայն գիշերները, իսկ ցերեկները թաքնվում էինք ճանապարհին հանդիպած ձորերում, փոսերում կամ լքված գյուղերում: Նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե ինչքան այրված և ավերված գյուղերով անցանք: Ամենուր քանդված կամ կիսաքանդ եկեղեցիներ էին, որոնք լի էին կիսաայրված և փքված դիակներով: Բայց ամենադժվարն այն էր, որ ցերեկները, չնայած թաքնված էինք, թուրքերի հետ հանդիպումը կարող էր ճակատագրական լինել: Ուստի աշխատում էինք ամեն մի չնչին աղմուկի դեպքում ավելի սսկվել և անշարժանալ: Մեր փախուստը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, եթե չլիներ հայրս: Նա կարողանում էր թուրք գյուղացու տեսքով և վարժ թուրքերենով հետախուզել ճանապարհը և մեզ տանում էր ամենաանվտանգ ճանապարհով: Երբ վերջին օրերին արդեն ոչինչ չունեինք, վերջապես հասանք Արեվելյան Հայաստան: Մենք գտանք մեր փրկությունն այդ դաժան կոտորածից՝ չունենալով մարդկային կորուստ»:

Աղբյուր`ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ