18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս վայրենության հեղինակն ու հովանավորն ո՞վ է, ի վերջո

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ գիշեր Հյուսիսային պողոտայում հատուկ ջոկատայինները, գետնին տապալելով, քաղաքացիների էին բերման ենթարկում։ Պարզվեց` ուժեղացված ծառայություն են իրականացրել` թմրամիջոցներ, սառը զենք, գազային ատրճանակ, կեղծ վարորդական վկայականներ հայտնաբերել:

Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով տանում: Իհարկե, հանցագործները պետք է բացահայտվեն, բերման ենթարկվեն, պատժվեն:

Բայց ո՞վ է ասել, որ նման գործողությունների ժամանակ պետք է անպայման մարդկանց ստորացնեն, գետնին պառկեցնեն ու նոր տանեն: Այն էլ տասնյակներով` 1-2 մարդու: Այս վայրենության հեղինակն ու հովանավորն ո՞վ է, ի վերջո»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ