ՆԱՏՕ-ն խոստանում է Ուկրաինային դեպի իրեն անդամակցության «անշրջելի ճանապարհ» /Տեսանյութ/
ՆԱՏՕ-ի անդամները խոստացել են աջակցել Ուկրաինային ապագա անդամակցության «անշրջելի ճանապարհին», ինչպես նաև ավելի շատ օգնություն ցուցաբերելուն:
Թեև Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ռազմական դաշինքին միանալու պաշտոնական ժամկետը չի համաձայնեցվել, ռազմական դաշինքի 32 անդամներն ասացին,
որ «անսասան» աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պատերազմին:
ՆԱՏՕ-ն նաև հայտարարել է Ուկրաինայի բանակի հետ հետագա ինտեգրման մասին, և անդամները տրամադրել են 40 միլիարդ եվրո օգնություն հաջորդ տարի,
ներառյալ F-16 կործանիչներն ու հակաօդային պաշտպանության աջակցությունը:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Ուկրաինային աջակցությունը բարեգործություն չէ, դա բխում է մեր իսկ անվտանգության շահերից»:
Մանրամասները՝ կից տեսանյութում: