23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

7400 անձ պետք է ունենա ժամանակավոր զբաղվածություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կառավարությունը 2015թ-ին հանրապետության ողջ տարածքում նախատեսում է իրականացնել տնտեսության աջակցության ծրագրեր սեզոնային զբաղվածության խթանման միջոցով:

«Այս նպատակով պետբյուջեից տրամադրվելու է 1 մլրդ 125 մլն դրամ: Ծրագիրը կիրականացվի աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող 3200-ից ավելի հողօգտագործողների համար, որի շրջանակում նախատեսվում է, որ շուրջ 7400 անձ պետք է ունենան ժամանակավոր զբաղվածություն»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել ու իրականացվում են մարզպետների և համայնքների ղեկավարների հետ: «Նախատեսվում է սեզոնի հետ կապված այս ծրագրերի մեկնարկը մոտ ժամանակում տալ, որ աջակցենք գյուղատնտեսական տնտեսություններին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ