17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Խախտումներ թույլ տվողներն ավելի խիստ են պատժվելու, քան ներկայումս

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների փոփոխությամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով:

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով այս նախագիծը, նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքն, որն ընդունվել է 1998թ-ին, չի համապատասխանում ոլորտում առկա այսօրվա մարտահրավերներին, փոփոխվող շուկայի պահանջներին: Նոր օրենքում մասնավորապես այնպիսի խնդիրներ են ներառվել, ինչպիսին են դեղատոմսով դեղերի հետ կապված շրջանառությունը ապահովող դրույթներ, գովազդի մասին դրույթներ, դեղերի պետական կարգավորում, գրանցման, վերագրանցման մասին հարցեր:

Մուրադյանը շեշտեց, որ նոր օրենքով փոփոխություններ են նախատեսված նաև վարչական իրավախախտումների ոլորտում, այսինքն՝ ոլորտում խախտումներ թույլ տվողներն ավելի խիստ են պատժվելու, քան ներկայումս: Ինչ վերաբերում է դեղորայքի գներին, ապա նախարարը նշեց, որ գների կանոնակարգում այսօր էլ է տեղի ունենում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ