31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մարդկանց վրա հարձակվում են ոհմակից դուրս մնացած, հիվանդ գայլերը. բնապահպան

Օրերս գայլը հարձակվել եւ վնասել էր Չիվա գյուղի մի քանի բնակիչների, ովքեր գնացել էին  սիբեխ հավաքելու: Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ գայլերը գյուղացիների վրա հարձակվում են քաղցած լինելու պատճառով:

Այս մասին այսօր նա ասաց «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ Բնապահպանության նախարարությունը, լինելով մտահոգված գայլերի հարձակումներից, արգելել է այն կենդանիների որսը, որոնցով սնվում են գայլերը: Այսպիսով, ըստ բնապահպանի, գայլերը սնունդ կունենան եւ չեն հարձակվի մարդկանց վրա:

«Սովորաբար մարդկանց վրա հարձակվում են ոհմակներից դուրս մնացած հիվանդ գայլերը, որոնք չեն կարողանում որսի դուրս գալ ու ստիպված հարձակվում են մարդկանց վրա»,- ասաց նա:

Նա նշեց, որ այժմ իրենք ցանկանում են ծրագիր իրականացնել Լոռու մարզում, որպեսզի սովորացնեն գյուղացիներին, թե ինչպես է պետք պաշտպանվել գայլերից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ