11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Երեք թոշակառու սովամահ եղան…» /վիդեո/

ս միավրվոծ ազգերի կազմակերպությունից մի գրքույկ ձեռք բերեցի, որի մեջ հետաքրքիր բան կար գրված: Անձնական տվյալների մասին ՄԱԿ-ի հրապարակած գրքում անձնական տվյալները

ՄԱԿ-ին առընթեր Միջազգային միգրացիայի կազմակերպության տվյալների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկում նշված է, որ անձնական տվյալներ ներառում է ցանկացած տեղեկատվություն, որ կարող է օգտագործվել տվյալ սուբյեկտի ինքնությունը պարզելու կամ նրան վնաս պատճառելու համար: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Խաչիկ Ստամբոլցյանը՝ խոսելով նույնականացման քարտի վտանգների մասին:

«Երբ տարիներ առաջ նույնականացման քարտի մասին տեղեկություններ եղան, աղմուկ բարձրացավ, դրանք հետագայում վերանվանվեցին սոցիալական քարտ: Մենք պայքարեցինք, դիմեցինք նույնիսկ Սահմանադրական դատարան, կարողացանք այդ քարտերի պարտադիր լինելու հարցը հանել, սակայն նույնականացման քարտը չընդունող երեք թոշակառու սովամահ եղան, քանի որ նրանց համար ապրելու միակ միջոցը թոշակն էր»,- նշեց  Ստամբոլցյանը:

Նա նշեց, որ նույնականացման քարտի վերաբերյալ օրենքն առաջին անգամ ընդունվել է կամավոր, բայց դա տևել է ընդամենը մեկ տարի, դրանից հետո դառնալով պարտադիր:

«Հիմա մենք նորից կանգնած ենք հին տաշտակի առջև և որոշել ենք ստորագրահավաք կազմակերպել՝ դիմել ՀՀ նախագահին և Ազգային ժողովին, որպեսզի  խղճի, կամքի ազատության մեր իրավունքից օգտվելու հնարավորություն տան՝ չստանանք այդ նույնականացման քարտերը»,- հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը:

Ստամբոլցյանն ասաց նաև, որ իրենց մտահոգող հարցի վերաբերյալ դիմել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, այնտեղից  Բագրատ սրբազանն ասել է , որ Հայ առաքելական եկեղեցին կողմ է կամավորին, դեմ է պարտադիրին։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ