27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արտաքին պարտքից որոշակի հատված կմարվի

ՀՀ-ն ի դեմս Ֆինանսների նախարարության մարտի տասին իրականացրեց արտարժույթային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը, որից օգուտը կազմում է 487 միլիոն ամերիկյան դոլար: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա նշեց, որ այդ պարտատոմսերի իրացումից եղած գումարներից մի մասը՝ 205 միլիոն դոլարի չափով վճարվել է նախքան արտարժույթային պարտատոմսերի ձեռքբերման համար, մնացած գումարները փոխանցվելու են ՀՀ գանձապետարան:

Դրանից էլ 40 միլիարդը կտրամադրվի պարտատոմսերից ստացվող գումարների փոխհատուցմանը, մնացած մասը հետագայում կծառայի տարբեր ծրագրերի իրականացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց արտարժույթային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից ստացված միջոցների փոխանակման ժամանակ կիրառված փոխարժեքից ստացված գումարները ծառայեցնել վերոնշյալ նպատակով: Վարչապետը նաև ընդգծեց, որ այդ գումարով կմարվի նախորդ տարի վերցրած 700 միլիոն եվրոբոնդի 200 միլիոն արտաքին պարտքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ