17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վստահի՛ր կյանքիդ ամեն մի օրը Նրան

Վստահի՛ր կյանքիդ ամեն մի օրը Քո Արարչին, սկսի՛ր օրդ` ամեն բան Նրան հանձնելով:

Ինչպե՞ս է  փոքրիկ երեխան վստահում իր ծնողներին, որովհետև գիտի, որ իր ծնողների մոտ նա ապահով է, որ նրանք հոգ են տանում իր համար, գիտեն՝ ինչ է իրեն անհրաժեշտ և որ ամենակարևորն է՝ նրանք միշտ տալիս են լավագույնը. մեր Հայրը հենց այդպիսի վստահություն է ուզում տեսնել մեր մեջ:

Մեր Հոր գործերն անքննելի են, Նրա ճանապարհները հետաքրքիր և անակնկալներով լեցուն, և Նրա կամքը մեր կյանքերի համար՝ կատարյալ:

Նա իսկապես վերահսկում է մեր ամեն վայրկյանը, Նա գիտի, թե մեզ ինչ է  հարկավոր այս պահին, մեկ ժամ հետո, վաղը և շատ տարիներ հետո. պարզապես մնում է մեր այս պահը, հաջորդ մի ժամը, վաղը և տարիները վստահենք Նրան, հանձնենք Նրա ձեռքերի մեջ:

Գուցե դա մի փոքր դժվար է, գուցե վախենում ես, կասկածում, անհանգստանում՝ տեսնես ի՞նչ է սպասվում ինձ վաղը…  բայց այն կատարյալ կլինի, այո՛, կատարյալ քեզ համար, եթե վստահված է այդ վաղվա օրը Ստեղծողին:

«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղախության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11):

Մի պահ պատկերացրո՛ւ, Ամենակարող Աստված` երկնքի ու երկրի Արարիչը, խորհում է քո վաղվա օրվա մասին, Նա մտածում ու ծրագրում է այն, որպեսզի քեզ տա բարին, հաճելին ու կատարյալը: Քո Արարիչը, Նա անտարբեր չէ քո ապագայի հանդեպ, Նա խորհում է դրա մասին, Նա արդեն այնտեղ է, պարզապես վստահի՛ր Նրան, հանձնի՛ր Նրան Քո կյանքի ամեն մի օրը, վստահի՛ր Նրան՝ ինչպես փոքրիկ երեխան կվստահի իր հորը…

Քրիստինե Աթոյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ