04 Մայիսի, Saturday, 2024
KFC

15 հազար դոլար ԵՊՀ ընդունվելու համար. Ժողովուրդ

« Ժողովուրդ »-ի տեղեկություններով 2014թ. նոյեմբերի 23-ին. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վար­չությունում 4 անձի մեղադրանք Է առա­ջադրվել ԵՊՀ իրավագիտության ֆա­կուլտետ 15.500 դոլարով ընդունվելու փաստի սաթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ավելին’ երկու հոգի կալանավորվել են:

ՀՀ քննչական կոմիտեն հաղոր­դագրություն Էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխա­վոր վարչությունում հարուցվել Է քրեական գործ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնա­տար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախա­պատրաստված նյութերով պարզվել Էր, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտու­թյան ֆակուլտետ ընդունելու քաղաքացու­հու ցանկության մասին՝ տարբեր պաշտո­նատար անձանց կաշառք տալու պատրվա­կով 2014 թվականի մայիս-հունիս ամիսնե­րին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՍՆ դոլար:

Միաժամանակ պարզվել Էր, որ քաղաքա­ցուհուց խարդախությամբ գումար հսւփշտակած անձինք ընդունելության քննություն­ների գործընթացի կազմակերպման հետ որեւէ առնչություն կամ լիազորություն չեն ու­նեցել: Ասել է, թե ԵՊՀ աշխատակիցներ չեն: Իսկ ովքե՛ր են եղել խարդախությամբ գու­մար վերցնողները:

«ժողովուրդ»-ին այս գոր­ծով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ թերթի տեղեկությունների՝ Երեւա­նի բնակիչ Լիլիաննան ցանկացել է, որ իր որդին ընդունվոի ԵՊՀ: Արդյունքում, Լիլիաննան եւ Հրաչ Չփլախչյանը հանդիպել են եւ պայմանավորվա­ծություն ձեռք բերել, թե ինչպես պետք է իրականացվի ընդունելության պրոցեսը:

Հրաչը Լիլիաննային ասել է, թե «գործը գլուխ» բերելու համար հարկավոր կլինի 15.500 դոլար: Լիլիաննան էլ, լսելով կլորիկ գումարի մասին, տվել է իր համաձայնու­թյունը. միայն թե որդուն ԵՊՀ ուսանողի կարգավիճակում տեսնի:

Լիլիաննայի որդուն ԵՊՀ իրավագի­տության ֆակուլտետ ընդունող Հրաչ Չփ- լախչյանի ծանոթ Լավրետն ու Լեւոնը գու­մարը հափշտակում են՝ Լիլիաննայի որդուն թողնելով բախտի քմահաճույքին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համար

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ