12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Ունքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանել»

«Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեց Ազգային ժողվում: Նախագծի համահեղինակ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած քննարկումները բավականին օգտակար են եղել. «Մեր գործընկերների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ձեռք բերվեցին համաձայնություններ, բոլոր առաջարկները հիմնականում ընդունվել են, և ձեզ բաժանվել է լրամշակված տաբերակը»,-ասաց նա:

Արձագանքեց նաև նախագծի մյուս համահեղինակ, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Ես ուղղակի ասեմ, որ կոնսեսուսը չխախտելու համար ստորագրել եմ, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ունքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանել: Դատապարտումը միանավագ գործողություն է, մեկ անգամ է արվում, ամեն տարի ինչ-որ բան դատապարտելը տրամաբանական չէ:

Բացի դրանից անհասկանալի է, թե ինչպես ենք կանխարգելու, գնալու ենք այլ երկրներ, ասենք հանկարծ ցեղասպանություն չանե՞ք: Կողմ եմ քվերակելու, բայց ավելի լավ տեքստը փչացրեցինք»,-հայտարարեց նա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ կարելի է առաջինից երկրորդ ընթերցում քննարկել դա: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 113 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: 

Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը Հայաստանում սահմանել աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ