30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հանցավոր խմբավորումներն են պետական և իշխանական լծակները ծառայեցնում սեփական շահին. Ջհանգիրյան

«Հասարակական կարծիքը շատ հաճախ ոչ միայն չի քննադատում քրեական բարքերն ու դրանց իրական ու կեղծ կրողներին, այլև համակերպվում է վերջիններիս հետ»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ վարչական և իրավապան մարմինները վերից պարտադրված ստիպված հանդուրժում են հանցավոր աշխարհի զուգահեռ և լեգալ գոյությունը:

«Հակառակ պարագում ինչո՞վ բացատրել, որ Հայաստանն է դարձել միջազգային հանցավոր ներկայացուցիչների նախընտրելի հավաքատեղի: Անհանգստացնող է, երբ գողական աշխարհի ներկայացուցիչները և դրանց կրողները թափանցում են պետական կառավարման մարմիններ: Պաշտոնատար սուտի գողականների այդ դասը այլասերում է ինչպես պետական ապարատը, այնպես էլ ձևախեղում է գողական վարքագծի կանոնները: Դատական պաշտպանության բացակայության, իրապահ մարմինների անհասանելիության պայմաններում մեր քաղաքացիները ավելի են հայցում հանցավոր աշխարհի ներկայացուցիների օգնությունը՝ իրենց անձնական և գույքային խնդիրները լուծելու համար»:

Ըստ պատգամավորի՝ կարելի է եզրակացնել, որ երկրում գործում է արդարադատության ալտերնատիվ համակարգ: «Կարելի է պնդել, որ ոչ միայն և ոչ այնքան իշխանություններն են քրեական աշխարհի հեղինակություններին օգտագործում իրենց քաղաքական վերաարտադրման նպատակներով, որքան հանցավոր խմբավորումներն են պետական և իշխանական լծակները ծառայեցնում սեփական շահին: Այս կրիմինալիզացիան պետության համար կործանարար է»,-եզրափակեց Ջհանգիրյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ