23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները

7or.am-ը գրում է․ Նկարում պատկերված «հեծանվորդներին» պարբերաբար նստեցնում են գործիքի վրա, որպեսզի ժողովրդական դարձնեն։ Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները՝ տարածքային կորուստ, մարդկային զոհեր, սեփական երկրի ավերում։

Այս երեքից համեմատաբար քիչ վնասակարը սեփական երկրի համար եղել է Սահակաշվիլին։ Հիմա նա բանտում փտում է։ Նիկոլին ու Զելենսկուն նույն ճակատագիրն է սպառնում, թեև նրանց երաշխիքներ են տվել, որ թռնելու տեղ կունենան, միայն թե պարտաճանաչորեն կատարեն դրսից ստացած առաջադրանքը։

Նիկոլն ու Զելենսկին հիմա իրար հետ մրցում են, թե ով ավելի մեծ վնաս կտա իր երկրին։ Երկուսին էլ Արևմուտքն օգտագործում է հակառուսական պայքարում՝ սեղանին դնելով դրանց ղեկավարած երկրները՝ Հայաստանը և Ուկրաինան։

Նիկոլ Փաշինյանի մասով Արևմուտքը հանդես է գալիս Թուրքիայի դեմքով ու Ադրբեջանի պահանջներով։ Նիկոլի վրա դրված է «հանձնել, հանձնել մինչև վերջ» առաջադրանքը։ Հայաստանում դրան դիմադրում են։ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը իշխանափոխության չի հանգեցրել, բայց լրջորեն հարվածել է Նիկոլին ու նրա պահապան–հրեշտակ «նախկին–ներկա» թեզին։

Մինչև վերջերս Նիկոլին հաջողվում էր քաղաքական բանավեճը տեղավորել «նախկին–ներկա» տիրույթում ու հաղթող դուրս գալ։ Հիմա դա չի ստացվում, քանզի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը երկրորդ պլան է մղել նախկիններին։ Սրբազանը սանիտարական հատումներ է իրականացնում ոչ միայն նիկոլական, այլ նաև ընդդիմադիր տիրույթում՝ մաքրելով տարատեսակ ճիճուներին, ոտատակ ընկնողներին, դինոզավրերին ու այլոց։ Տեղի է ունեցել, այսպես ասած, ընդդիմափոխություն, ու անկախ այս ամենի արդյունքից՝ քաղաքական դաշտը վերափոխվել է ու շարունակելու է վերափոխվել։ Իսկ դա խառնել է Նիկոլի ծրագրերը և նա ստիպված նստել է հեծանիվի վրա՝ հայ ժողովրդին մոտիկից հրամցնելով իր տձև ծիծիկները։

Նիկոլը հիմա ուզում է ցույց տալ, թե, իբր, առաջվա նախշունն է՝ հեծանիվ քշող, պեռաշկի ուտող, կեղտոտ ձեռքերը շալվարի վրա սրբող։ Բայց դա արդեն չի աշխատում, քանզի նրա ժեխին ձեռքից խլել են ու Նիկոլին թողել մերկ վիճակում։ Հիմա բոլորը տեսնում են, որ նա գեշո է բոլոր իմաստներով։ Հեծանիվ քշելը նրա հուսահատ քայլերից է։ Բայց չի փրկելու։ Հեծանիվի «ռամը» իրեն օգնական։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ