23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկաններին թույլ է տրվել անգամ վարչապետի շարասյանը մեջքով կանգնել, պատվի չառնել. Փաստ

Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց չեն անհանգստացնում Սրբազան պայքարն ու ներքաղաքական լարված վիճակը, իրականում մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ առկա վիճակը բավական լարված մթնոլորտ է ստեղծել իշխող թիմի ներսում։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր թիմակիցներին հանգստացնել, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, լուրջ վախեր ունեն ոչ միայն քպական պատգամավորներն ու պաշտոնյաները, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը կարգադրել է ոստիկանությանը մաքսիմումի հասցնել իր անվտանգության ապահովման միջոցառումները:

Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի հանկարծ Նիկոլ Փաշինյանն անհանգստանալու առիթ չունենա: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր Փաշինյանի այցի ժամանակ հանձնարարվել է ուղեկալներում կանգնած ոստիկաններին՝ ծայրահեղ ուշադիր լինել ճանապարհի ամեն մի անկյունին ու հատվածին, ստուգել ամեն ծառ ու թուփ: Ավելին, ոստիկաններին թույլ է տրվել անգամ վարչապետի շարասյանը մեջքով կանգնել, պատվի չառնել, միայն թե ոչինչ աչքաթող չանեն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ