30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բելառուսը զենք չի վաճառում Ադրբեջանին. հայտարարվեց ԱԺ-ում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր: Ապա բելառուսական պատվիրակության անդամ Թամարա Դոլգոշեյը Ազգային ժողովում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կմեկնաբանի լուրերը, թե ոչ միայն Ռուսաստանն է Ադրբեջանին զենք վաճառում, այլ նաև Բելառուսը, ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը. 

«Ես նույնիսկ չեմ ուզում դա մեկնաբանել. դրանք ուղղակի լուրեր են, ես երաշխավորում եմ իմ պետության անունից, մենք շատ խաղաղ մարդիկ ենք, բարեկամաբար ենք վերաբերում և ռուս, և հայ ժողովուրդներին: Մենք չենք ունեցել և չունենք հարձակվելու նպատակ, մենք, ինչպես և յուրաքանչյուր խելացի ազգ, միայն պաշտպանվում ենք, այդ պատճառով այն զինվորական պատրաստությունները, որ անում են, որ պետք է ամեն երկիր կարողանա ունենալ, միգուցե այդ զինավարժություններն են այդ լուրերի առիթ հանդիսացել»:

Տիկին Դոլգոշեյն ընդգծեց, որ իրենց երկիրը փորձում է աջակցել ուկրաինացի ժողովրդին, հովանավորական օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը, և դա է իրականությունը: 

«Ես չեմ ուզում հիմա քննարկել, թե ինչ պատճառով է ծագել ուկրաինական հակամարտությունը, ով և ինչ է դրա հետևում կանգնած. բայց այնտեղ հաստատապես չկան ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը, ոչ որևէ այլ երկիր, որ այստեղ ներկա է»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ