23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այս պահին ՀՀ ՄԻՊ գրասենյակի դիմաց է:

Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլոց»,- նշեց Բագրատ սրբազանը։

ՄԻՊ-ի ներկայացուցիչը հայտնեց ցուցարաներին, որ պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին և ևս չորս հոգու, սակայն նրանք դեմ են, որպեսզի հանդիպումը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից։

Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ սա հանրային, թափանցիկ գործընթաց է և լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է։

Մանասյանի խոսնակը գնաց քննարկման, ապա վերադարձավ և տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի դիրքորոշումը մնում է նույնը:

Նույնը մնաց նաև Բագրատ սրբազանի դիրքորոշումը:

Քաղաքացիները պնդում են, որ թափանցիկությունը ՄԻՊ գրասենյակի աշխատանքի սկզբունք է։ Նրանք դիմեցին նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով ՀՀ ՄԻՊ գործելաոճին։

Բացի այդ, քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, սակայն կրկին ապարդյուն։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ