09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կգա Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդիպել է լրագրողների հետ: Խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` ապրիլի 24-ին Հայաստան կատարելիք այցի մասին` դեսպանն ասել է, որ Ֆրանսիայի նախագահը բավականին մեծ պատվիրակությամբ է նախագահը այցելելու Հայաստան:

«Նախնական տվյալներով մոտ՝ 120 հոգանոց պատվիրակություն կգա, որում ներգրավված կլինեն Ֆրանսիայի հայ համայնքը ներկայացնող տարբեր կառույցների անդամներ: Մեր կարգախոսը կլինի՝ հիշողություն, հարգանքի տուրք եւ անել ամեն ինչ, որպեսզի հետագայում նման սահմռկելի իրողություններ չկրկնվեն»,- ասել է նա:

Հանդիպմանը ներկա Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գրասերն էլ ասել է, որ այս պահի դրությամբ կարող է ասել, որ Շվեյցարիայի ազգային ժողովից մեծ պատվիրակություն ներկա կլինի ապրիլի 24-ին, իսկ թե կոնկրետ ովքեր, ավելի ուշ պարզ կլինի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ