11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դուք լիարժեք անկեղծ չեք. Փոստանջյանը՝ Շարմազանովին

«Դուք լիարժեք անկեղծ չեք, երբ ասում եք, թե չորս տարի եք աշխատել այս նախագծի վրա, ճիշտ կլինի պարզաբանումներ ներկայացնեիք, որ այսպիսի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունն է ժամանակին ներկայացրել, այն ժամանակ ՀՀԿ-ն ընդհանրապես դեմ էր, և մի քանի անգամ դեմ քվեարկեցիք»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովին:

Փոստանջյանը հիշեցրեց Շարմազանովին, որ այն ժամանակ, երբ հույն համայնքի ներկայացուցիչները հարց ուղղեցին, թե ինչո՞ւ եք մերժել Զարուհի Փոստանջյանի նախագիծը, Վահան Հովհաննիսյանն այդ ժամանակ արձագանքեց և գեղեցիկ ձևով պատասխանեց, թե ՀՀԿ-ն ինչպես մերժեց: «Լավ է, որ ներկայացնում եք հիմա այն, բայց պետք է անկեղծ լինեք ու ասեք, որ ձեր մեջ խիղճը արթնացավ, ուզում եմ իմանալ ձեր խիղճը ե՞րբ կարթնանա, որ եզդիների ցեղասպանությունը նույնպես ճանաչվի»,-ասաց Փոստանջյանը՝ ընդգծելով, որ այդ ցեղասպանության վերաբերյալ բավական փաստեր կան:

«Խորհրդարանը սրտաճմլիկ, զգացմունքային հայտարարություններ անելու վայր չէ, խիղճը մասնագիտական որակումներ չունի՝ մարդիկ կան. խիղճ ունեն, կան՝ չունեն, դա խիստ անձնական հարց է, և պետք չէ այստեղ խոսել՝ ով խիղճ ունի, ով՝ չէ»,-հակադարձեց Էդուարդ Շարմազանովը: «Ինչ վերաբերում է իմ վաղամեռիկ գտործընկերոջ ասածին, ես չեմ ուզում Ձեզ հետ բանավեճի մտնել, պարզապես կասեմ՝ այո, դեռևս չորս տարի առաջ և՛ ասորիների և՛ եզդիների հետ հանդիպել ենք պարոն Հովհաննիսյանի հետ, երբ ասացի, որ սա երկար ճանապարհ է ունեցել, այո ճանապարհը տարբեր փուլեր է ունեցել»,-ասաց նա՝ նկատելով, որ առաջին փուլն այն է եղել, երբ դեռ 2012 թվականին այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 24-ի ելույթում կոչ արեց աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև հույների և ասորիների ցեղասպանություները:

Շարմազանովը շեշտեց, որ այս նախագիծը ստեղծվել է հանդիպումների և ողջ խորհրդարանի արդյունքում. «Ես որևէ կուսակցության չեմ առանձնացրել, ձեզ էլ կուզենայի խնդրել չառանձնացնել, թեկուզ ձեր սիրելի Ժառանգությանը, ես իմ խոսքում ՀՀԿ անունը չեմ տվել, բոլոր վեց խմբակցություններին շնորհակալություն եմ հայտնել և չեմ կածում, որ այս հարցը պետք է կուսակցականացնել»,-ասաց նա: Անդրադառնալով եզդիների ցեղասպանության հարցին՝ Շարմազանովը շեշտեց, որ ոչ միայն ինքը չի տիրապետում այդ ցեղասպանության մասին որևէ փաստի, այլև չի ճանաչում որևէ պատմաբանի, որ տիրապետում է նման փաստերի: Շարմազանովը ևս մեկ անգամ անկեղծ շնորհակալություն հայտնեց Զարուհի Փոստանջյանին՝ ընդգծելով՝ առանց սարկազմի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ