11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչն է խանգարում միանշանակ ընդունելի հայտարարության տեքստ մշակել. Զոհրաբյանը՝ Շարմազանովին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն  «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ժամանակ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց, թե ինչու եզդիների ցեղասպանության հարցը չի ներառվել նախագծում: «Պարո՛ն Շարմազանով, ես իհարկե այդպես մանրամասնորեն չեն տիրապետում Էնվերի և գերմանական ռազմական կցորդի խոսակցության դետալներին, բայց հարցադրումներ ունեմ. գիտեմ, որ դուք ևս հանդիպել եք եզդի ներկայացուցիչների հետ, մենք նույնպես հանդիպել ենք, լսել իրենց հիմնավորումները:

Ի՞նչն է խանգարում միանշանակ ընդունելի հայտարարության տեքստ մշակել և ներգրավվել օրինակ որ չդատապարտված ցեղասպանություններն էին պատճառը, որ բերեցին այսօր իսլամիստական ահաբեկչության պետության կողմից այն ահաբեկչություններին եզդիների, քրդերի հանդեպ, որ տեղի են ունենում, որն այլ բառով, քան ցեղասպանություն որակել հնարավոր չէ»,-ասաց նա և նշեց, թե ցանկության դեպքում կարող են մեկ պարբերությամբ այդ հարցն ավելացնել՝ չթերագնահատելով այս կարևոր փաստաթղթի իսկապես նշանակությունը և միանշանակորեն կողմ լինելով նրան:

Շարմազանովը նկատեց, թե ոչ մի բան չի խանգարում, բայց դա այլ փաստաթուղթ է. «Ի սկզբանե մենք նախապատրաստել ենք երկու փաստաթուղթ, և երկրորդն էլ առանձին պետք է վերաբերի եզդի ժողովրդի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը: Պարզապես հանձնաժողովի և եզդիների հետ քննարկման ընթացքում մենք չենք ունեցել ամբողջական փաստեր, միգուցե որպես պատմաբան՝ ես խորն եմ նայում այդ հարցին, բայց ճիշտը դա է, ավելի լավ է՝ մենք ընդունենք մի քիչ ուշ, բայց ավելի հիմնավորված, քան թե ընդունենք մի փաստաթուղթ, որը դառնա քննադատության առարկա»,-ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ հանդիպել է եզդի համայնքի ներկայացուցիչների հետ, և որոշել են մայիս հունիս ամիսներին իրականացնել ցուցահանդես, որտեղ հարթակ կտրամադրեն Իրաքի եզդիների նմատմամբ իրակացված ֆոտոները ցուցադրությունը: Ինչ վերաբերում է եզդի և հայ ժողովուրդներին, ապա ըստ նրա՝ խնդիրը դրա մեջ չէ, այլ այն բանի մեջ, որ անգրագիտություն կլինի, որ այս նախագխծին այլ բան ավելացնենք: Շարմազանովը նշեց, որ իր նպատակն է ցույց տալու, որ եղել է քրիստոնյա ժողովուդների ցեղասպանություն, բայց դա չի նշանակում, որ այլ ժողովուրդների ցեղսպանություն ևս չի եղել:

«Բոլորդ գիտեք, որ ես ծագում հույն եմ և դա պատահական չի, բայց չորս տարի է , Պոլատով Էդիկն էլ նստած է (հունական համայնքի ղեկավար) 4-5 հոդված է իմ դեմ գրել, լավ ես արել, նույնիսկ եկավ այս պահը ինձ շնորհակալություն հայտնեց, սա մի օրում չի եղել, աշխատանք է պետք»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրենք պատրաստ են աշխատել, երբ կլինի պատրաստի փաստաթուղթը: «ՀՀ ԱԺ-ն իրավունք չունի ընդունել փաստաթղթեր, որոնք մեր մոտ կասկածի տեղիք կտան»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ