09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու եզդիների ցեղասպանությունը չի ընդգրկվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ի կողմից Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովից, թե նպատակահարմար չի համարում անդրադարձ կատարել Լուանդայի, Կամբոջայի, Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանություններին: Նա նաև հարցրեց՝ կարիք կա, որ անդրադառնան երկրորդ աշխարհամարտի օրոք հրեաների ցեղասպանությանը:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ներկայացնում է նախագիծ, որ վերաբերում է հույների ու ասորիների ցեղասպանություններին և չէր ցանկանա այլ ցեղասպանությունների վերաբերյալ տեսակետ հայտնել:

«Դուք ազատ եք, ես նաև որպես Ազգային ժողովի փոխնախագահ՝ հորդորում եմ Ձեզ, եթե ունեք նման փաստեր կամ ցանկություն, որևէ խնդիր չեմ տեսնում, աշխատենք միասին: Սա մի օրում չենք արել, չորս տարվա մեջ ենք արել, և ոչ միայն ես, այլև պատմագիտությունն ու ցեղասպանագիտությունը դեմ են, որ մենք հույներին ու ասորիներին միացնենք այլ ցեղասպանությունները:

Ամբողջությամբ այս փաստարկները վերաբերում էին նրան, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին ծրագրված իրականացվել է երեք ժողովուրդների ցեղասպանություն»: Ըստ Շարմազանովի` այլ ցեղասպանությունները չմերժելով հանդերձ` պետք չէ դրանք ընդգրկել այս հայտարարության մեջ, որովհետև գիտականորեն դա ճիշտ է, ու դա եղել է նաև հունական ու ասորական համայնքների խնդրանքը: Միաժամանակ նա շեշտեց, որ դատապարտելի է մարդկության դեմ իրականացված յուրաքանչյուր ոճրագործություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ