14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում գրիպի համաճարակ է /վիդեո/

«Անցած շաբաթվա ընթացքում շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը 1.5 անգամ գերազանցում է համաճարակային շեմը, հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում: Այս ամենը կանխարգելելու համար գարնանային արձակուրդները երկարացվեցին. հիվանդությունների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում»,- նշեց նա:

ԱՆ հիվանդությունների օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ տեղեկացրեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք նախորդ տարվա 5600-ի դիմաց, իսկ մարտի 1-ից` գրեթե 6000 դեպք նախորդ տարվա այս նույն ժամանակաշրջանի 5000-ի դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ