27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սխալների ուղղում

Այն իմաստությունը, որը ձեռք ենք բերում սխալվելուց կամ մեղանչելուց, և դառը պտուղը ճաշակելուց հետո, այն դառնում է արդեն փորձառություն…

Իսկ իրական իմաստությունն այն է, որին մենք հետևելով և հնազանդվելով զերծ ենք մնում մեղանչելուց և դրա դառը ու ցավոտ հետևանքից…

Չնայած, որ դրա արդյունքում մենք աճում ենք և մեծանում, բայց հաճախ հայտնվում ենք կրկին նույն հիմար իրավիճակում՝ կրկին անգամ նույն սխալն ու մեղքը գործելով։

Եվ այդ ժամանակ մեզ օգնության է հասնում մեր Երկնային Հոր խրատն ու հանդիմանությունը, որից հաճախ խուսափում ենք ու փախչում…

Իրական սիրող հայրը և՛ խրատում է՝ ցույց տալով մեր սխալները, և՛ քաջալերում, որ կարող ենք դրանք ուղղել։

Սակայն եթե մենք միայն քաջալերանքի ու բարի խոսքերի սիրահար ենք, ապա միայն առաջ կգնանք, բայց երբեք չենք փոխվի, իսկ խրատին ականջ տվողը իրեն ուղղելով դեպի սրբության և կատարելության կտանի…

Եվ ինչպես միայն քաջալերանքը, այնպես էլ կրկնվող ցավն ու չարչարանքը մեզ միայն մեծացնում են, սակայն երբեմն չեն հասունացնում․․․

«Իմաստունին խրատ տուր և ավելի իմաստուն պիտի լինի։ Արդար մարդուն սովորեցրու ու իր իմաստությունը պիտի ավելացնի»․․․ (Առակաց 9.9)

«Բայց Աստված մեզ խրատում է մեր օգտի համար, որպեսզի իր սրբությանը հաղորդակցվենք» (Եբրայացիս 12.10) ։

Հիրավի, ամեն խրատ նույն պահին ուրախություն չի բերում, ապա տրտմարար է, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցանում նրանում վարժվողներին…

Էմմա Մովսիսյանի ֆեյսբուքյան հանրագրից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ