Կրեք մեծաքանակ, բայց նուրբ զարդեր
Ճոխ զարդերն այս գարնանը հեռանում են նորաձևությունից: Դրանք փոխարինելու են գալիս ավելի նուրբ զարդերը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:
«Այսօր նորաձև է կրել նուրբ զարդեր, ծայրահեղ նուրբ»,-նշում է նա: Բայց մեր զրուցակիցը միաժամանակ խորհուրդ է տալիս շատ զարդեր կրել: «Կարող են լինել և ականջօղ, և թևնոց, և վզնոց, նույնիսկ մի քանի հատ՝ իրար վրա համադրելով, բայց դրանք լինեն շատ նուրբ, նույնիսկ կարող են հիշեցնել ոսկերչական իրեր»,-ասում է բլոգերը: