10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՆԳՆ-ն պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. Ժողովուրդ

Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, եւ ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։

Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ եւ աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։

Կնքված 2 պայմանագրից առաջինի արժեքը կազմել է 7 մլն 934 հազար դրամ, իսկ երկրորդ պայմանագրի արժեքը կազմել է 39 մլն 626 հազար դրամ։

Գրեթե 8 մլն դրամ արժեցող այս գնման տեխնիկական բնութագրի համապատասխան՝ գնվել են հետեւյալ պահեստամասերը՝

  1. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ,

2.Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ, խմածությունը չափող սարքերի պահեստամասեր,

  1. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ։

Այս սարքավորումների պայմանագրում առկա սարքի մեկ հատի արժեքը կազմել է 516 դրամ։ Հավելենք, որ գնվել է նմանատիպ 15 հազար 350 սարք։

Երկրորդ պայմանագրով գնվել են 211 հազար 5 խմածությունը չափող սարքերի պահեստամասեր, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 187 դրամ։

Ասել է թե՝ խմած մարդիկ պետբյուջեի վրա թանկ են նստում. մնում է սթափության թեստերի հանձնման սարքեր դնել կառավարության եւ այլ հաստատությունների մուտքի մոտ: Շատ բան կպազվի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ