07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Խորհրդարանական ընտրությունները՝ մայիսի 10-ին /Տեսանյութ/

Tasnim-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում Իրանի խորհրդարանի մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու:

Նշենք, որ երկրի 22 ընտրատեղամասերում թեկնածուները չեն կարողացել ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%) մարտի 1-ի առաջին փուլում։

Միաժամանակ հայտարարվել է, որ  ընտրությունների գալիք երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով:

Ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ էլեկտրոնային քվեատուփերով ընտրատեղամասերում թղթե քվեաթերթիկներ չեն լինելու՝ հայտնելով, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքներն

ակնթարթորեն են ստացվելու։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ