05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Որդիների Կանչ»-ը աջակցում է Տավուշի դարպասը պահող հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն

«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Մենք աջակցում ենք Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը:

Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արյամբ սրբագործված հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպես, ինչպես մեր տղաները:

Մենք Եկեղեցու կողքին չենք, այլ Եկեղեցու ներսում՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ:

Ներքին ու արտաքին թուրքի դեմ պայքարող տավուշեցու կողքին էլ չենք, այլ հենց մենք ենք սեփական հողից ու տնից զրկվելու վտանգի առաջ կանգնած կիրանցին, ոսկեպարցին, բերքաբերցին…

Շարժման կողքին լինելը յուրաքանչյուր հայի պարտքն է»։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ