Ինչո՞ւ չարժի ընկերներին հրավիրել tsu.co սոցցանց
Վերջին ժամանակներում քննարկումների մեծ ալիք է բարձրացրել TSU սոցցանցը, որը, սակայն, գործարկվել է երկու տարի առաջ: Ինչո՞վ է այն տարբերվում այլ սոցցանցերից. կայքը վերջերս ստացել է 7 միլիոն դոլարի ներդրում և պատրաստվում է իր եկամտի 90 տոկոսը տալ օգտագործողներին՝ ակտիվության և գրառումների դիմաց:
Կայքի առաջխաղացման նպատակով այն հաճախ հակադրվում է Facebook սոցցանցին, որը «ոչինչ չի տալիս» ու գումար է աշխատում օգտագործողների հաշվին: Սակայն ուշադրություն դարձնենք, որ սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. սոցցանցերում մենք անվճար տեղադրում ենք նկարներ, չենք վճարում հոսթինգի ու այլ տեխնիկական աշխատանքի դիմաց: Մենք ազատորեն շփվում ենք սոցցանցերում մեր ընկերների հետ՝ առանց անհանգստանալու տեխնիկական կողմերի մասին:
TSU.co-ն Facebook սոցցանցի պատճենն է, սակայն մի քանի տարբերություններով: Չկա չաթ, չկան անվտանգության մանրամասն կարգավորումներ և այլն:
Աղբյուրը` network.am