11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ազնիվ չէ մեղադրել Հայաստանին. Թևան Պողոսյանը՝ եվրոպացի պաշտոնյաներին

Եվրանեսթի այսօրվա նիստի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ եվրոպական Նոր հարևանության ծրագիրը հիմնված է եղել հենց անվտանգության խնդրի վրա: «Բայց այդ ծրագրում ոնց որ թե պակասում էր հենց անվտանգությունն ու պաշտպանությունը: Կա շահերի հարց: Ինձ համար զարմանալի է այն մոտեցումը, որ մի կողմից ԵՄ-ն նախընտրում է ավելի շատ համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են ԵՄ-ի հետ համագործակցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն աշխատում է այն երկրների հետ, որտեղ ունի իր սեփական շահերը և անվտանգություն ապահովելու հարցում էլ առաջնորդվելու է՝ իր շահերից ելնելով»,-նկատեց պատգամավորը:

Պողոսյանը նշեց, որ Հայաստանին կարողացան ճնշել և նա փոխեց իր ուղղվածությունը, բայց չպիտի մոռանալ, որ երեք տարվա բանակցությունների ընթացքում Հայաստանը միշտ բարձրաձայնել է իր խնդիրների, սահմանների հարցի մասին` միշտ ասելով որ կողմնակից է «և, և» քաղաքականությանը: «Այս իմաստով ազնիվ չէ մեղադրել Հայաստանին, թե Հայաստանի մեջ է խնդիրը:  Ես կցանկանայի, որ եվրոպական կողմն իր վերանայումը չձգի մինչև հուլիս, որովհետև մայիսին Ռիգայում համաժողով է լինելու, և այդ ճկունության քաղաքականությունը, որը դուք ասում ընդգծեց պատգամավորը: 

Նա խոսեց նաև դատական համակարգի մասին՝ նշելով, որ Հայաստանում այդ ոլորտը համակարգողներն են կոռումպացված դեմքեր, և սա սխալ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ