10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. Հրապարակ

Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար։ Գնման պայմանագրից տեղեկացանք, որ ուսուցումն իրականացվելու է անհատական ձեւով, քաղաքապետարանի շենքում։ Տեւելու է 9 շաբաթ՝ շաբաթը 3 օր, 2 ժամ։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչու են համայնքի միջոցների հաշվին անգլերեն սովորում։

«Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական եւ այլն, հիմնականում պայմանագրերի, տարբեր  հանդիպումների կամ գործուղումների ընթացքում, որպեսզի մենք առանձին թարգմանիչներ չվարձենք, որպեսզի այդ պայմանագրերը թարգմանեն, կամ բանակցություններ վարվեն, հիմնականում այն մարդիկ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրենց համար է այս վերապատրաստումը»,- ասաց  խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նույն տրամաբանությամբ, կարող էին ասել՝ քանի որ քաղաքապետարանում աշխատելը ծանր է, համայնքի հաշվին մարզիչ ենք վարձելու եւ դիետոլոգ, որ նրանց հետ պարապի, մարզի, քաշին հետեւի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ