23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200

«18․10․2018թ․, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Ես արդեն հայտնել եմ որ Հայաստանում օլիգարխներ չկան: Այնուհետեւ՝ 30․11․2018թ․, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրազդանում հայտարարեց. «Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»:Սակայն իրականում հենց իր խմբակցության ներսում կան գործարարներ, որոնք ուղիղ զդում են իշխող ուժի որոշումների վրա: Բացի այդ, հենց օրինակ՝ Գուրգեն Արսենյանը բազմիցս հայտարարել է, որ մենք ընդունել ենք այս որոշումը կամ այն որոշումը: Այսինքն՝ գործարար պատգամավորը խոստովանել է, որ ինքը լինելով գործարար, մասնակից է կառավարական որոշումների կայացմանը: Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը նեկայացնում է, որ այսօր կա օրինակ մեկ այլ գործարար, որի մասին նախկինում ոչինչ հայտնի չէր, մեկ էլ հանկարծ լսում ենք Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը, որը պետությունից փակովի տարբերակով գնում է նախկին ՊԵԿ նախագահի պետությանը նվիրաբերած Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրը:

Հետո լսեցինք, որ նա գնել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տունը՝ դարձյալ ամիս-ամիս փակովի տարբերակով: Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ հայտնվում է իր ստեղծած օլիգարխի այս կամ այն օբյեկտի բացման արարողությանը: Բա ասում էիր օլգարխներ չկան այլեւս. այո կան, բայց այլ դեմքերով»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ