01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ-ում Իրանի Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ-ում Իրանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ համաչափ գործողությունները եւ գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական օրինական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն եւ ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության թիրախավորման եւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման։ Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին եւ խիստ դատապարտմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը զսպող միջոց է եւ ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության եւ անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր եւ անխոհեմ գործողության հետեւանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին եւ նրա աջակիցներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի եւ ագրեսիայի դեմ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ