28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Կաշառք վերցնելուց բռնվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացա­հայտվել է կաշառակերության փաստ:

Ս.թ. փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավո­րու­թյուններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործու­նեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է  մեկ միլիոն դրամ  և 2000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

 

 ՀՀ  ԱԱԾ  Մամուլի կենտրոն 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ