27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բժիշկներն ախտորոշեցին քաղցկեղ, բայց …

Երբ ես 27 տարեկան էի, բժիշկներն ինձ մոտ հայտնաբերեցին ուռուցք և ախտորոշեցին քաղցկեղ: Շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, բայց… Ես երեք ամսական հղի էի:

Պետք էր հեռացնել երեխային. պտղի և ուռուցքի հեռացման վիրահատությունը պետք է միասին արվեր: Ինձ մեկ օր մտածելու ժամանակ տվեցին:

Ես լալիս էի ամբողջ գիշեր… փակվեցի խոհանոցում, ծնկի եկա և արցունքն աչքերիս՝ սկսեցի աղոթել. «Աստվա՛ծ, եթե Դու կաս, թույլ մի տուր, որ մահանամ 27 տարեկանում և ոչ էլ երեխաս»:

Առավոտյան ես արթնացա որպես բոլորովին նոր մարդ՝ լցված մեծ ուժով, և վախն այլևս անհետացել էր:

Երբ գնացինք բժշկի մոտ, հրաժարվեցի վիրահատությունից՝ ստորագրելով բոլոր անհրաժեշտ թղթերը:

Իմ հասցեին նման կերպ էին արտահայտվում՝ «դու խելագար ես, գրեթե հավանականություն չկա, որ դու կենդանի կմնաս»:

– Իսկ երեխան կապրի՞,- հարցրեցի ես:

– Երեխան կապրի, բայց դու կմահանաս,- պատասխանեց  բժիշկը:

Բայց Աստված այլ ծրագրեր ուներ: Ես ունեցա մի հրաշալի ու առողջ տղա, բացի այդ՝ ուռուցքն անհետացավ: Բժիշկները ցնցված էին:

Այդ պահից անցել է շատ ժամանակ: Ինձ նաև ասել էին, որ ես այլևս երբեք չեմ կարողանա երեխա ունենալ, բայց 2006 թվականին Աստված մեզ պարգևեց մեր գեղեցկուհի դստերը՝ Մարիային:

Ահա, թե ինչպիսի հրաշալի և հոգատար Երկնային Հայր ունենք մենք: Ինչպե՞ս կարող ենք չծառայել և չփառավորել Նրան ամեն օր…

Աստծո հետ անհնարին ոչինչ չկա:

Crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ