24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում. լիտվացի պատգամավոր

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում  մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար  Դալիա Կոուդիտեն:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: Դալիա Կոուդիտեի խոսքով ՝ քաղաքական գործիչները պետք է ամենօրյա պայքար մղեն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ:

Դալիա Կոուդիտեն անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների վարքագիծը: Դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Դալիա Կոուդիտեն ասել է. «Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ