27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հերթական վեճը հիջաբի պատճառով. /Տեսանյութ/

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ անչափահաս աղջկան պետությունը դատի է տալու նրա ներկայացրած կեղծ մեղադրանքի համար:

Աշակերտի պնդմամբ՝ տնօրենը հարվածել է իրեն իսլամական ծածկոց կրելու համար:

Տնօրենը պնդել է, որ աշակերտը հանի իր հիջաբը դպրոցի ներսում՝ համաձայն ֆրանսիական օրենքի:

Նա հրաժարական տվեց այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին մահվան սպառնալիքներ։

Նշենք, որ ֆրանսիական դպրոցներին սպառնացող իսլամիստների սպառնալիքը չափազանց լուրջ է ընդունվել երկու ուսուցիչների սպանությունից հետո։

Սամուել Փեթին գլխատվել է 2020 թվականին Փարիզի արվարձաններից մեկում, իսկ Դոմինիկ Բեռնարը սպանվել է Արասի իր դպրոցում հինգ ամիս առաջ:

Հիշեցնենք, որ հիջաբը իսլամում ընդունված ազգային հագուստ է գլխից մինչև ոտքեր, որը ծածկում է կնոջ մարմինը:

Սակայն արևմտյան երկրներում հիդջաբ անվան տակ ընկալվում է իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ