24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Եվրանեսթի վեհաժողովին բարձրացվեց Շանթ Հարությունյանի ու ընկերների հարցը

«Ես կիսում եմ Թևան Պողոսյանի այն մտահոգությունը, որ ԵՄ-ից գուցե ավելի մեծ ներգրավվածություն պետք է ապահովվեր քաղաքացիական հասարակությունների մասով, և կոչ կանեմ Եվրանեսթին մյուս անգամ ավելի մեծ ներգրավվածություն ապահովել քաղաքացիական հասարակության ֆորումին՝ նման միջոցառման կազմակերպման համար, այս անգամ մենք որևէ մասնակցություն չենք ունեցել ցավոք»,-այսօր Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

Արձագանքելով Արտակ Զաքարյանի այն հավաստմանը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացմանը՝ նա նշեց. «Ցավոք, դա ինձ չի ոգևորում, որովհետև մենք տեսանք, թե նախորդ խոստումներն ինչով ավարտվեցին սեպտեմբերի երեքին, և մենք տեսնում ենք, թե ինչ վարքագիծ է դրսևորում իշխանությունը երկրի ներսում. Ռիգայի սամիթին ընդառաջ մենք կտեսնենք, թե պարտավորությունների ինչ փաթեթ կստանձնեն ՀՀ իշխանությունները»:

Հելսինկյան ասամբլեայի ղեկավար Ավետիք Իշխանյանը հավելեց. որ հիմնական հարցն, ինչքան որ այստեղ հնչեց վեց երկրների հետ կապված, դատական համակարգի անկախությունն է, որը Հայստանում կաղում է: «Այստեղ խոսում են քաղբանտարկյալների մասին, ես կուզենայի խոսել Շանթ Հարությունյանի և իր ընկերների մասին, որոնք անարդար ձևով և անհամաչափ պատիժ կրեցին, և արդեն մի շարք միջազգային կազմակերպություններ, մասնավորապես քաղաքացիական համերշախության պլատֆորմը ճանաչել է նրանց քաղբանտարկյալներ: Կուզենայի, որ Եվրանեսթի պատգամավորերը և Հայաստանի քաղաքացիական հասարակության պլատֆորմն անպայման անդրադառնային այդ հարցին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ