14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Հայաստանին հաջողված պատմության մեկ օրինակ է պետք»

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթի վեհաժողովին նկատեց, որ Հայաստանին ԵՄ-ի հետ բանակցության համար նախևառաջ հաջող օրինակ է պետք: «Տեսնում ենք, որ Ուկրաինայից ու Վրաստանից տարածքներ են խլում, և մեզ պետք են հաջողված պատմություններ, եթե ոչ մեծ չաձով, գոնե փոքր, բայց հաջողված օրինակներ»,-ասաց քաղաքագետը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ անդրադարձավ եվրոպական ինդեքսին: «Ուրախ եմ, որ Հայաստանը կարողանում է եվրոպական ինգետրման ուղին ինչ-որ չափով պահպանել՝ չնայած կատարված ընտրությանը»,-ասաց նա ու միաժամանակ ընդգծեց, որ ինդեքսում կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ, արդարադատության համակարգի և այլ գործոններով ՀՀ-ի վիճակն ավելի լավ է ներկայացված, քան օրինակ Վրաստանինը, սակայն դա չի համապատասխանում իրականությանը:

ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին ասաց, որ լիագումար նիստում կքննարկեն ինդեքսը, և հավելեց, որ մոտ ութ հարյուր գործոն է հաշվի առնվել այն կազմելիս:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ