06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրանեսթի վեհաժողովին հիշեցին Ծառուկյանին

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող, «Ժառանգական» Հովսեփ Խորշուդյանն այսօր Երեւանում հրավիրված Եվրանեսթին վեհաժողովին անդրադարձավ Եվրոպական ինտեգրման ինդեքսին, որը իրականացվում է հենց ԱլԳ ՔՀՖ-ի շրջանակներում:  

«Սա եվրոպական ինտեգրման ինդեքսն է, որը ցույց է տալիս ԱլԳ վեց երկրների ինտեգրման աստիճանն՝ ըստ տարիների  երեք հիմնական չափումներով՝ կապակցում, մոտակցում, կառավարում /մենեջմենթ/ : Այս երեք չափման համադրմամբ ձեւավորվում է միասնական  ինդեքս, որը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում ունենալ, թե անկախ այն բանից ինչ պայմանգրեր են կնքել այս վեց երկրները ԵՄ-ի հետ, անկախ նրանից, թե ինչ պարտավորություններ են ստանձնել, ինչպես են իրականում կատարում իրենց պարտավորությունները և կնքված պայմանագրերը: Այստեղ բավական յուրօրինակ և հետաքրքիր դիտարկումներ կան»,-նշեց Խուրշուդյանը` հավելելով, որ ժամանակը քիչ է, և չի հասցնի դրանք ամբողջությամբ ներկայացնել:

Ամեն դեպքում բանախոսը շեշտեց, որ մինչև 2013 թվականը Հայաստանը մնում էր առաջատարներից մեկը, որ կատարում էր այն պարտավորությունները, որ ստանձնել էր Պրահյան գագաթաժողովում: Խուրշուդյանի խոսքով`ցավոք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանի առաջնորդած ՄՄ-ին որոշեց անդամակցել, Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարումն էապես վատթարացել է, թեև վեց երկրների մեջ Հայաստանը շարունակում է մնալ չորրորդը:

«Բավական հետաքրքիր է, որ երեք հիմնական չափումներից Հայաստանը առավել ամուր դիրքեր ունի մոտակցման հարցում, այսինքն՝ ինտիտուտների և օրենսդրության համապատասխանեցման հարցում եվրոպական ստանդարտների ու ԱլԳ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, սակայն կառավարումն ու կապակցման չափումը ցուց են տալիս, որ կիրառումը շատ հեռու է ցանկալի վիճակից:

Հատկապես այս տարվա ցուցանիշները, ցավում եմ, բայց ավելի վատ է լինելու: Այս տարվա սկզբից ունենք բացասական ազդակներ թե մարդու իրավունքների խախտման տեսակետից, թե քաղաքական դաշտում անհավասարության տեսակետից: Բառացիորեն մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես իշխող կուսակցությունը հաշվեհարդար տեսավ քանակով երկրորդ պառլամենտական ուժի  հետ ու ստիպեց նրա ղեկավարին ընդհանրապես հրաժարվել քաղաքականությունից»:

Խուրշուդյանն անդրադարձավ նաև ԼՂՀ-ին՝ նկատելով, որ Արցախի խնդիրը մնում է կարևորագույն խոչընդոտներից կայունության ամրապնդման համար, և ցավալի է, որ արևմտյան գործընկերները առայժմ չեն դիտարկում Արցախի անկախության ճանաչման լուծումերից մեկը՝ որպես տարբերակ, որ Արցախի քաղաքացիական հասարակությունը մնում է մեկուսացած ԱլԳ գործընթացներից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ